Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Հետաքրքրող հարցերը

Եթե իմ ավտոմեքենան ապահովագրված է ՀՀ-ում, սակայն ավտոմեքենաս ենթարկվել վթարի Վրաստանի տարածքում, արդյոք կստանամ ես հատուցում:

[Եթե, համաձայն Ապահովագրական Պայմանագրի, որպես ապահովագրական տարածք նշված է ՀՀ-ն, ապա ցանկացած պատահար, որը տեղի կունենա նշյալ տարածքից դուրս, ենթակա չէ հատուցման:]
Եթե իմ ավտոմեքենան ապահովագրված է, սակայն վթարը տեղի ունենալու ժամանակ այլ մարդ է վարել այն, այս դեպքում կստանամ արդյոք ես հատուցում:

[Եթե Ապահովագրական ընկերությունը պարզի,որ մեքենան վարել է անձ,որն Ապահովագրության Պայմանագրում նշված չի եղել որպես լիազորված վարորդ, ապա հատուցում չի հատկացվի: Քանի որ,համաձայն Ապահովագրական Պայմանագրի անբաժանելի մասը կազմող տրանսպորտային միջոցների ապահովագրության Կանոնների,ապահովագրական պատահարի դեպքում ավտոմեքենան պետք է վարի այն անձը,ով համարվում է լիազորված վարորդ (ապահովադրի կամ ապահովադրի գրավոր համաձայնությամբ մեքենան վարող 21 տարեկանից բարձր տարիք ունեցող անձը,որն առնվազն 3 տարի ունի համապատասխան կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունք):]
Dear Madam/Sir,

I’m going to Germany for three months and
I’d like to make health insurance in your company.

Would you tell me your conditions?

With very best wishes.


[Dear Sir
Actually You should take Assistance Insurance(Travel Insurance),which covers assistance to persons in travel or away from their place of residence; all the details about rats You can find in our website, if you will have any questions fill free to call or email us.
Thanks for your interest in our company.]
Հարգելի պարոն/տիկին,
Ես աշխատում եմ կազմակերպությունում, որն իր աշխատակիցներին տրամադրում է Առողջության ապահովագրություն: Այս դեպքում, անհրաժեշտ է արդյոք, արտերկիր մեկնելուց ձեռք բերել Արտերկիր մեկնողների բժշկական ծախսերի ապահովագրություն, թե ես արդեն ապահովագրված եմ այդ ծախսերից:


[Որպես կանոն, ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող Առողջության ապահովագրության դեպքում, ապահովագրական տարածք է համարվում ՀՀ-ն (առանձին դեպքերում նաև ԼՂՀ-ն), ինչը նշանակում է, որ ապահովագրական ընկերությունը կստանձնի պատասխանատվություն միայն ՀՀ և/կամ ԼՂՀ տարածքներում տեղի ունեցած ապահովագրական պատահարների համար: Հետևաբար, արտերկիր մեկնելուց Դուք պետք է ձեռք բերեք Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն:]
Եթե ես գնել եմ Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմանագիր, սակայն մերժում եմ ստացել դեսպանատան կողմից, արդյոք ետ կվերադարցվեն իմ կողմից մուծված ապահովագրական վճարները:

[Եթե մինչ Պայմանագրի գործողության մեջ մտնելը, Դուք գրավոր հրաժարվում եք Պայմանագրից, ապա վճարված ապահովագրավճարները ենթակա են վերադարձման ապահովագրության չաշխատած ժամկետի համար 70 %-ի չափով: Սակայն, ապահովագրավճարներն ենթակա չեն վերադարձման, եթե դուք դիմել եք Ապահովագրական ընկերություն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո:]
I intend to stay in France for about 3 months, can I get cover for that period?

[Yes, you could take a single trip policy for the length of your stay. We are offering Policies from 1 day up to 1 year.]
Ինչպիսի առավելություններ ունեն "Նաիրի Ինշուրանս"-ի այն հաճախորդները, ովքեր ձեռք են բերել Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն:
Շնորհակալություն


[Ձեռք բերելով արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն, "Նաիրի Ինշուրանս"-ի հաճախորդները միաժամանակ ձեռք են բերում ասիսթանս ծառայություն, ինչն ազատում է վերջիններիս պատահարի հետ կապված ցանկացած ծախսերից: Ասիսթանս ծառայության առկայությունը թույլ է տալիս հաճախորդներին չանհանգստանալ գումարի բացակայության փաստից և ազատում է վերջիններիս իրենց հաշվին որևէ ծախս կատարելու անհրաժեշտությունից, քանի որ ցանկացած երկրում առկա են մեր գործընկեր CORIS International ասիսթանս ընկերության գործող գրասենյակներն ու ներկայացուցչությունները, որոնց վրա և դրված է ապահովագրական պատահարի հետ կապված յուրաքանչյուր հարցի կարգավորման պարտականությունը:
Ընդ որում, վերը նշված ասիսթանս ծառայության հետ մեկտեղ, ինչպես արդեն իսկ նշվել է, գործում են շուկայում ամենա մատչելի սակագները:
Մեկ այլ փաստ` չհատուցվող գումարի պայմանի չկիրառում: Չհատուցվող գումարը ապահովագրական պատահարում Ապահովագրված անձի մեղավորության չափն է և մեր ընկերության կողմից հիմնականում կիրառվում է ռիսկայնության աստիճանը նվազեցնելու և ապահովագրված անձի զգոնությունը պահպանելու նպատակով: Նշված հանգամանքները տվյալ ապահովագրության գծով հաշվի առնելը անհիմն համարելով` ընկերության կողմից որոշվել է չհատուցվող գումարի պայմանը բացառել:
Մեր ընկերության առավելություններից է նաև այն, որ աջակցության ապահովագրություն է տրամադրվում տարբեր տարիքային խմբերին պատկանող անհատներին: Այսպես` մինչև 65 տարեկան անձինք օգտվում են մեր կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից, իսկ 65 տարեկանը գերազանցող անհատներին տրամադրվում է բժշկա-տրանսպորտային ծախսերի հետ կապված ապահովագրություն կամ բոլոր առաջարկվող ռիսկերից ապահովագրություն` հավելյալ վճարի պայմանով:]
Ինչի համար է անհրաժեշտ աջակցության ապահովագրությունը

[Բոլորս գիտակցում ենք, որ այսօր ոչ մեկ ապահովագրված չէ հանկարծակի և անկանխատեսելի դժբախտ պատահարներից, որոնք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Այդ հանգամանքից ելնելով` որոշ երկրների դեսպանատներ մուտքի արտոնագիր տրամադրելու համար պահանջում են աջակցության ապահովագրություն, դրանով իսկ ապահովագրելով իրենց երկրների տարածք մուտք գործող անձանց անօգնական և անելանելի իրավիճակում հայտնվելուց:
Սակայն նույնիսկ եթե աջակցության ապահովագրությունը պահանջված չէ այս կամ այն դեսպանատան կողմից, անհրաժեշտ է գիտակցել վերջինիս առկայության անհրաժեշտությունն ու առավելությունը, քանզի վճարելով այսօրվա հաշվարկներով անհամեմատելի ցածր գին (մոտ 150-500 ՀՀ դրամ մեկ օրվա դիմաց), հաճախորդը ձեռք է բերում ապահովագրական ծածկույթ 30 000 Եվրոյի գումարի չափով, որի սահմաններում մեր կամ մեր գործընկեր CORIS International ասիսթանս ընկերության բարձրակարգ մասնագետների կողմից անհրաժեշտության դեպքում տրամադրվում է ցանկացած կազմակերպչական, տեխնիկական, բժշկական կամ խորհրդատվական ծառայություն, ինչի շնորհիվ արտասահման մեկնած անձանց մնում է միայն վայելել իրենց հանգիստը:]
Ինչ է պարտադիր ապահովագրությունը

[Պարտադիր ապահովագրությունը ապահովագրության այն ձևն է, որի դեպքում ապահովագրողի և ապահովադրի միջև հարաբերությունները կարգավորվում են օրենքի ուժով:Այսօր ՀՀ-ում ծավալվել են ակտիվ աշխատանքներ ավտոտրանսպորտային միջոցի (այսուհետ` նաև ԱՏ) օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ` նաև ԱՊՊԱ) ներդրման գծով: Պարտադիր ապահովագրության ենթակա է օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվությունը, բացառությամբ որոշ դեպքերի:]
Ինչպիսի ապահովագրական ծածկույթ է ապահովում ԱՊՊԱ ապահովագրությունը

[Սահմանվել են ապահովագրական ծածկույթի հետևյալ նվազագույն շեմերը.
-անձնական վնասների համար` 3 000 000 ՀՀ դրամ ըստ յուրաքանչյուր տուժողի և 9 000 000 ՀՀ դրամ ըստ յուրաքանչյուր պատահարի,
- գույքային վնասների համար` 1 500 000 ՀՀ դրամ ըստ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի:]
Իմ մեքենան 1988 թվականի արտադրության է: Ինչ կարժենա իմ մեքենայի մեկ տարվա ապահովագրությունը:

[Հարգելի պրն.
Ձեր մեքենայի ապահովագրավճարը կախված է այն պայմանից, թե ինչ ռիսկերից եք ցանկանում ապահովագրել մեքենան:
Այդ ինֆորմացիան ստանալու համար դուք կարող եք այցելել մեր գրասենյակ, կամ մեր կայքում տեղադրված հաշվիչի միջոցով րոպեների ընթացքում հաշվել գումարի չափը:
Շնորհակալություն]
Ինչ հետևանքների կարող է բերել ԱՊՊԱ պայմանագրի բացակայությունը

[Համաձայն ՀՀ ԱՊՊԱ-ի մասին օրենքի, 2011թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված, ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը պարտավոր են ունենալ օրենքով սահմանված կարգով կնքված ԱՊՊԱ պայմանագիր: Ընդ որում նշված պայմանագրի առկայության պատասխանատվությունը կրում է ինքը` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, որը հանդիսանալու է որպես ապահովադիր : Այն դեպքում, երբ տեղի է ունեցել ապահովագրական դեպք և վնասը պատճառած անձի մոտ բացակայում է ԱՊՊԱ պայմանագիրը, տուժած անձի կրած վնասները հատուցվում են Բյուրոյի կամ վերջինիս անդամ հանդիսացող ցանկացած ապահովագրական ընկերության կողմից, սակայն վնասը պատճառած անձի նկատմամբ առաջանում է հետադարձ պահանջի իրավունք, ինչի հետ մեկտեղ նա պարտավոր կլինի վճարել տուգանք (նախատեսվում են տուգանքի վճարման բավականին մեծ չափեր):]
Ինչ ժամկետով պետք է կնքեմ ԱՊՊԱ պայմանագիրը
Շնորհակալություն


[Ապահովագրության պայմանագրի առավելագույն ժամկետը սահմանված է մեկ տարի, իսկ նվազագույն ժամկետը չպետք է պակաս լինի 3 ամսից` ՀՀ տարածքում օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցների համար, և 10 օրից` "տարանցիկ փոխադրում" և "ժամանակավոր ներմուծում" ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար:]


Մուտքագրեք Ձեր հարցը

Անուն
էլ.փոստ
Հարց

Կայքը թարմացվել է` 06.09.2010