Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Ֆիզիկական անձանց համար / Պատասխանատվության ապահովագրություն

Ապահովագրության այս տեսակը, թերևս, ամենաընդգրկունն է: Պատասխանատվության ապահովագրությունը երրորդ անձանց նյութական և ոչ նյութական շահերին վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունների ապահովագրությունն է:

Ապահովագրության այս տեսակն իր մեջ ներառում է`

Գույքային շահերը, որոնք կապված են երրորդ անձանց կյանքին, առողջությանը և/կամ գույքին հասցված վնասի հետ, տարբեր պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած պատասխանատվության ռիսկերը, Մասնագիտական պատասխանատվությունը, Շինմոնտաժային ռիսկերը և այլ ռիսկային գործոններ:
Օգտվելով մեր կողմից առաջարկվող այս Ապահովագրական տեսակից Դուք զերծ կմնաք ավելորդ կորուստներից` միաժամանակ պաշտպանելով երրորդ անձանց շահերը:



Ապահովագրության պայմանագիր կնքելու (վերակնքելու/երկարաձգելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգին, ապահովագրավճարների վճարման կարգին, ապահովագրական հատուցումը վճարելու մերժման հիմքերին, ինչպես նաև վեճերի լուծման կարգին կարող եք ծանոթանալ

"Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության կանոններում",

"Պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովման ապահովագրության կանոններում":


Վերոնշյալ տեղեկատվությունը և դրա հետ կապված պարզաբանումները կարող եք ստանալ նաև զանգահարելով կամ այցելելով մեր գրասենյակ:


Կայքը թարմացվել է` 02.09.2010