Ֆիզիկական անձանց համար
Իրավաբանական անձանց համար
Իրավաբանական անձանց համար / Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
"Նաիրի Ինշուրանսը" առաջարկում է տրանսպորտային միջոցների ապահովագրության վստահելի և ճկուն համակարգ:
ՈՎ ԵՎ ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
-
Ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև լրացուցիչ սարքավորումներ
-
Պատասխանատվություն երրորդ անձանց նկատմամբ
-
Դժբախտ պատահարներից ապահովագրություն (վարորդի, ինչպես նաև ուղևորների)
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ
Ապահովագրության ենթակա ռիսկերն են.
-
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տրանսպորտային միջոցի վնասը, կորուստը կամ ոչնչացումը,
-
Հրդեհը, տարերային աղետը, գողությունը,
-
Վարորդի և ուղևորների ապահովագրությունը դժբախտ պատահարներից,
-
Մեքենայի սեփականատիրոջ կամ վարորդի կողմից երրորդ անձանց պատճառած վնասների ապահովագրությունը:
"ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ" ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Համաձայնագիր Ֆինանսական Հաշտարարի Գրասենյակի հետ` հաշտարարի որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ
- Փաստաթղթերի արագ ձևակերպում
-
Ճկուն սակագնային համակարգ
-
Որակյալ սպասարկում
-
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
- Ապահովագրական քարտի տրամադրում, որն հնարավորություն կտա Ձեզ միշտ ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ տեղեկատվությունը:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ֆիզիկական անձանց համար`
- Հաճախորդի (ավտոմեքենայի սեփականա-տիրոջ, ապահովադրի) անձնագիր,
-
Ապահովադրի սոցիալական քարտ,(առկայության դեպքում),
- Ապահովադրի բնակության հասցե,
- Ապահովադրի հեռախոսի համար,
- Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
- Լիազորված վարորդի* անձնագիր,
- Լիազորված վարորդի սոցիալական քարտ (առկայության դեպքում),
- Լիազորված վարորդի վարորդական իրավունք,
- Ավտոմեքենան` զննման համար,
- Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:
Իրավաբանական անձանց համար`
- Պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
-
Գործունեության հասցե,
-
ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
- Հեռախոսի համար,
- Իրավաբանական անձի կնիք,
-
Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր,
-
Լիազորված վարորդի* անձնագիր,
-
Լիազորված վարորդի սոցիալական քարտ (առկայության դեպքում),
-
Լիազորված վարորդի վարորդական իրավունք,
-
Ավտոմեքենան` զննման համար,
-
Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:
* Պայմանագրում կարող են նախատեսվել առավելագույնը երեք լիազորված վարորդ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ:
Ապահովագրության պայմանագիր կնքելու (վերակնքելու/երկարաձգելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգին, ապահովագրավճարների վճարման կարգին, ապահովագրական հատուցումը վճարելու մերժման հիմքերին, ինչպես նաև վեճերի լուծման կարգին կարող եք ծանոթանալ "Տրանսպորտային միջոցի ապահովագրության կանոններում"
Վերոնշյալ տեղեկատվությունը և դրա հետ կապված պարզաբանումները կարող եք ստանալ նաև զանգահարելով կամ այցելելով մեր գրասենյակ:



















