Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Իրավաբանական անձանց համար / Բժշկական ապահովագրություն

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Առողջությունը մեր ամենակարևոր բարիքն է: Վերջինիս պահպանման և վերականգման ճանապարհին "Նաիրի Ինշուրանսը" կլինի Ձեր կողքին:

ԻՆՉՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Քանզի մենք կարող ենք չեզոքացնել Ձեր և Ձեր մտերիմների` անսպասելի և լուրջ հիվանդությունների բուժման ծախսերի հետ կապված ռիսկերը: Ապահովագրված անձը վստահ է, որ պատահարի դեպքում նա կստանա ֆինանասական աջակցություն և չի կանգնի դժվարություններ հարուցող խնդիրների առջև:

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹԸ

"Նաիրի Ինշուրանսում" փոխհատուցվում են շտապ և առաջին բուժօգնության, ամբուլատոր և ստացիոնար բուժումների, վիրահատության, անհրաժեշտ բուժական հետազոտությունների, ատամնաբուժության և այլ ծախսերը:

 

"ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ"  ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մանրամասն մշակված մի շարք ապահովագրական ծրագրեր, որոնք կբավարարեն յուրաքանչյուր հաճախորդի պահանջները

  • "Նաիրի Ինշուրանսը"  հանդիսանում է ՀՀ-ի առաջատար բժշկական հաստատությունների գործընկերը
  • Թեժ գծի առկայություն (24 ժամ)
  • Փաստաթղթային հեշտ և արագ ձևակերպում ծառայությունների մատուցման և հատուցման ընթացքում
  • Ապահովագրական քարտի տրամադրում, որն հնարավորություն կտա Ձեզ միշտ ձեռքի տակ ունենալ անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Ֆիզիկական անձանց համար`

  • Անձնագիր
  • Բժշկական նախնական հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացություն

Իրավաբանական անձանց համար`

  • Ապահովագրված անձանց անձնագրային տվյալները
  • Յուրաքանչյուր ապահովագրված անձի բժշկական նախնական հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացություն
  • Պետական ռեգիստրի վկայական ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային հաշվի տվյալներ:

ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ  (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ:

Ապահովագրության պայմանագիր կնքելու (վերակնքելու/երկարաձգելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգին, ապահովագրավճարների վճարման կարգին, ապահովագրական հատուցումը վճարելու մերժման հիմքերին, ինչպես նաև վեճերի լուծման կարգին կարող եք ծանոթանալ "Բժշկական ապահովագրության կանոններում":

Վերոնշյալ տեղեկատվությունը և դրա հետ կապված պարզաբանումները կարող եք ստանալ նաև զանգահարելով կամ այցելելով մեր գրասենյակ:


Կայքը թարմացվել է` 06.09.2010