Ֆիզիկական անձանց համար
Իրավաբանական անձանց համար
Իրավաբանական անձանց համար / Գույքի ապահովագրություն
ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹԸ
"Նաիրի Ինշուրանսում" գույքի ապահովագրությունը, որպես կանոն, ներառում է հետևյալ ռիսկերի փաթեթը.
- հրդեհի, կայծակի, պայթյունի,
- փոթորկի, մրրիկի, ջրհեղեղի,
- երկրաշարժի,
- ինքնաթիռի և այլ օդային սարքերի կամ դրանցից
- ընկած առարկաների,
- ջրմուղի, կոյուղու, հակահրդեհային, ջեռուցման ցանցերի վթարների,
- ինչպես նաև գողության, կողոպուտի, ավազակային հարձակման հետևանքով առաջացած վնասները և կորուստները:
"ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ" ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Փաստաթղթային հեշտ և արագ ձևակերպում ծառայությունների մատուցման և հատուցման ընթացքում
ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ֆիզիկական անձանց համար`
- Հաճախորդի (ապահովադրի, գույքի սեփականատիրոջ) անձնագիր,
- Ապահովադրի հեռախոսի համար,
- Անշարժ գույքի դեպքում` սեփականության վկայական,
- Անշարժ գույքի գնահատման հաշվետվություն
- Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը:
Իրավաբանական անձանց համար`
- Պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
-
Գործունեության հասցե,
-
ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
- Հեռախոսի համար,
- Իրավաբանական անձի կնիք,
- Անշարժ գույքի դեպքում` սեփականության վկայական,
- Անշարժ գույքի գնահատման հաշվետվություն
- Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիս լիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Բոլոր
փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու
համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ
փոփոխություններ:
Ապահովագրության պայմանագիր կնքելու (վերակնքելու/երկարաձգելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգին, ապահովագրավճարների վճարման կարգին, ապահովագրական հատուցումը վճարելու մերժման հիմքերին, ինչպես նաև վեճերի լուծման կարգին կարող եք ծանոթանալ "Գույքի ապահովագրության կանոններում":
Վերոնշյալ տեղեկատվությունը և դրա հետ կապված պարզաբանումները կարող եք ստանալ նաև զանգահարելով կամ այցելելով մեր գրասենյակ:



















