Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Իրավաբանական անձանց համար / Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրություն

Այս տեսակի Ապահովագրությունն  ենթադրում է`
1. Շինմոնտաժային գույքի ապահովագրություն.

  • Այս դեպքում Ապահովագրվող օբյեկտներ են համարվում`
  1. Շինարարական աշխատանքները,
  2. Մոնտաժային աշխատանքները,
  3. Շինարարական հրապարակում գտնվող սարքավորումները,
  4. Պայմանագրում նշված տարածքի մաքրման աշխատանքները, երբ վնասը հասցվել է Ապահովագրական պատահարի հետևանքով վնասված գույքի բեկորներից (մնացորդներից):

2. Երրորդ անձանց հանդեպ Ապահովադրի պատասխանատվություն.

  • Շինմոնտաժային  աշխատանքների ժամանակ գրեթե անհնար է ամբողջությամբ զերծ մնալ երրորդ անձանց պատճառվող տարաբնույթ վնասներից:  Այս պարագայում Ապահովագրողը Ձեր փոխարեն կկրի իրավական պատասխանատվություն և պարտավորություն հատուցելու Ապահովագրական պատահարի հետևանքով երրորդ անձին պատճառված վնասները:

3.Շինմոնտաժային աշխատանքների ընթացքում Ապահովադրի աշխատողների` դժբախտ պատահարներից ապահովագրություն.

  • Մարդկային կապիտալն  արտադրության ընթացքի գլխավոր շարժիչ գործոնն է, և յուրաքանչյուր գործատու պետք է իր առաջևային խնդիրներից համարի  իր աշխատակիցների անվտանգության և  բարենպաստ աշխատանքային մթնոլորտի ապահովումը: Այս գերխնդրի իրագործման ճանապարհին Ձեր կողքին է Ձեր վստահելի գործընկեր "Նաիրի Ինշուրանս"-ը:


Ապահովագրության պայմանագիր կնքելու (վերակնքելու/երկարաձգելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի և դրանց ներկայացման կարգին, ապահովագրավճարների վճարման կարգին, ապահովագրական հատուցումը վճարելու մերժման հիմքերին, ինչպես նաև վեճերի լուծման կարգին կարող եք ծանոթանալ "Շինմոնտաժային գույքի, Աշխատողների դժբախտ պատահարներից և աշխատանքների կատարման ընթացքում երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության կանոններում":

Վերոնշյալ տեղեկատվությունը և դրա հետ կապված պարզաբանումները կարող եք ստանալ նաև զանգահարելով կամ այցելելով մեր գրասենյակ:


Կայքը թարմացվել է` 02.09.2010