Ֆիզիկական անձանց համար
Իրավաբանական անձանց համար
Իրավաբանական անձանց համար / Բեռնափոխադրումների ապահովագրություն
Փոխադրվող բեռի անվտանգության և ամբողջականության ապահովման նպատակով Ձեզ ենք առաջարկում ապահովագրել այն տարաբնույթ ռիսկերից, ինչպիսիք են`
- հրդեհի կամ պայթյունի
- նավի խորտակման, շուռ գալու, ծանծաղուտի վրա նստելու, ափ դուրս գցվելու,
- տրանսպորտային միջոցի հետ տեղի ունեցած վթարի և/կամ բեռնատար ավտոմեքենաների և երկաթուղային վագոնների բախման կամ շրջման,
- օդային փոխադրամիջոցների (թռչող ապարատների) վթարի,
- բեռնաթափում չնախատեսված վայրում (օդանավակայանում, ապաստարանում)`հատուկ պայմաններում,
- կայծակնահարության, երկրաշարժի, հրաբխի, ջրհեղեղի, ցունամիի, մրրիկի, փոթորկի կամ այլ տարերային աղետների,
- ընդհանուր վթարի և փրկման աշխատանքների դեպքում բեռի զոհաբերման, հրդեհի մարման ժամանակ բեռիխոնավացման,
- նավի մեջ ջրի հանկարծակի ներթափանցման և դրա հետևանքով նավամբարում կամ տախտակամածի փակ բեռնարկղում գտնվող բեռի խոնավացման,
- բեռնման, տեղավորման, բեռնաթափման և փոխադրամիջոցի վառելիքով լցավորման ժամանակ չկանխատեսված դեպքերի հետևանքով բեռի ընկնելու (այդ թվում նավից դուրս),
- արտահոսք,
- վթարի (մեքենաների սարքավորումների շարքից դուրս գալը),
- վնաս` տրանսպորտային միջոց` միաժամանակ բեռնված այլ բեռների ազդեցությամբ և այլն:
Ապահովագրության պայմանագիր կնքելու (վերակնքելու/երկարաձգելու) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի և դրանց ներկայացմանկարգին, ապահովագրավճարների վճարման կարգին, ապահովագրական հատուցումը վճարելու մերժման հիմքերին, ինչպես նաև վեճերի լուծման կարգին կարող եք ծանոթանալ "Բեռների ապահովագրության կանոններում"
Վերոնշյալ տեղեկատվությունը և դրա հետ կապված պարզաբանումները կարող եք ստանալ նաև զանգահարելով կամ այցելելով մեր գրասենյակ:



















