Մուտք

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Վերաապահովագրություն

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ վերաապահովագրության քաղաքականությունն ապահովում է Ընկերության կողմից ստանձնած ռիսկերի օպտիմալ պաշտպանվածություն և նպաստում է ընկերության տնտեսական կայունության մակարդակի բարձրացմանը: Վերաապահովագրական գործունեության արդյունավետ ռազմավարությունը հուսալիորեն պաշտպանում է Ընկերության հաճախորդների և բաժնետերերի շահերը: 

Վերաապահովագրության բնագավառում Ընկերությունը համագործակցում է միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից բարձր վարկանիշ ստացած վերաապահովագրական ընկերությունների հետ, որոնք են`

 

 

ՍՔՈՐ ՊԵՐԵՍՏՐԱԽՈՎԱՆԻՅԵ

Սքոր վերաապահովագրական խումբը հիմնադրվել է 1970թ. Ֆրանսիայում և դասվում է աշխարհի 4 խոշորագույն վերաապահովագրական ընկերությունների թվին: Սքոր SE և նրա դուստր ընկերությունները (Խումբ) զբաղեցնում են 4-րդ տեղն աշխարհի խոշոր վերաապահովագրական ընկերությունների շարքում՝ սպասարկելով ավելի քան 4,000 հաճախորդ իր չորս հիմնական կենտրոնների շնորհիվ՝ Փարիզ, Լոնդոն, Ցյուրիխ, Քյոլն – Եվրոպա, Սինգապուր – Ասիա, Նյու Յորք, Շարլոտտ, Կանզաս – Ամերիկա: Խմբի Մոսկվայի գրասենյակը՝ «ՍՔՈՐ ՊԵՐԵՍՏՐԱԽՈՎԱՆԻՅԵ» ՍՊԸ, ստեղծվել է 1998 թվականին /իրավաբանական հասցե՝ ՌԴ, Մոսկվա, 109012, Նիկոլսկայա 10 բիզնես կենտրոն/:

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից Սքոր պերեստրախովանիյե ընկերությունը ստացել է հետևյալ վարկանիշը.

Standard & Poor's - "AA-"

Առավել մանրամասն տեղեկատվություններ կարող եք գտնել այստեղ` www.scor.com

 

 

Ամերիքան ինթերնեյշընըլ գրուպ (ԷյԱյՋի)

American International Group (AIG) ընկերությունը հանդիսանում է աշխարհի առաջատար միջազգային ապահովագրական և վերաապահովագրական ընկերություններից մեկը, որը ծառայություններ է մատուցում ավելի քան 100 երկրներում և ունի 90 միլիոնից ավելի հաճախորդ ամբողջ աշխարհում: Այն ապահովագրական շուկայում գործունեություն է իրականացնում 1919թ.-ից, երբ Cornelius Vander Starr-ը Շանհայում (Չինաստան) հիմնադրեց ապահովագրական գործակալություն American Asiatic Underwriters անվանմամբ: Այժմ ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Նյու Յորք, 175 Water Street, NY 10038 հասցեում: Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշները.

Standard and Poor's – "A+"

A.M. Best – "A"

Moody's – "A2"

Fitch – "A"

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ կայքում` www.aig.com

 

 

Փարթներ Ռե

 

Partner Reinsurance Europe LTD վերաապահովագրական ընկերությունը միջազգային վերաապահովագրական շուկայում ունի գրեթե 20 տարվա փորձ և ապահովագրական ընկերություններին տրամադրում է վերաապահովագրության ծառայություններ գույքային, անձնական, կյանքի ապահովագրության ռիսկերի գծով: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի  Ցյուրիխ քաղաքում /Շվեյցարիա, Ցյուրիխ 8034, Բելլերիվեստրասե 36/:

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են հետևյալ ֆինանսական կայունության վարկանիշները.

Standard and Poor's – "A+"

A.M. Best – "A"

Moody's – "A1"

Fitch – "A+"  

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.partnerre.com

 

 

Սվիս Ռե

Swiss Reinsurance Company LTD վերաապահովագրական ընկերությունն աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է: Հիմնադրվել է 1863 թվականի դեկտեմբերի 19-ին Ցյուրիխում Helvetia General Insurance Company (այժմ՝ Helvetia insurance) ընկերության կողմից: Հիմնադրվելով 1963-ին՝ Ընկերությունն այժմ գործունեություն է ծավալում աշխարհի ավելի քան 30 երկրներում: Ընկերության բաժնետիրական կապիտալի 8.9%-ը պատկանում է General Electric կազմակերպությանը: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ցյուրիխում՝ Շվեյցարիա: Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.

Standard and Poor's –“AA-“

A.M. Best – “A+“                                                                                                                                

Moody's – “Aa3“

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.swissre.com

 

 

Liberty Mutual Insurance Europe Limited

 

Liberty Mutual Insurance Europe Limited ըներությունը հանդիսանում է Liberty Mutual Holding Company Inc. խմբի դուստր ընկերությունը: Բոստոնյան Liberty Mutual Group-ը համաշխարհային բազմապրոֆիլ ապահովագրող է, P&C ապահովագրության գծով 3-րդ խոշորագույն ապահովագրողը ողջ ԱՄՆ-ում: Ունի ավելի քան 45,000 աշխատակից իր աշխարհով մեկ սփռված ավելի քան 900 գրասենյակներում: Liberty Mutual Insurance Europe Limited ընկերությունը նախկինում հայտնի էր Liberty Mutual Insurance (U.K.)  Limited և փոխել է իր անվանումը 2003թ. սեպտեմբերին: Ընկերությունը հիմնադրվել է 1972 թ. Լոնդոնում՝ Մեծ Բրիտանիա: Այն ունի խոշոր գրասենյակային ցանց Բիրմինգեմում, Բրիստոլում, Գլազգոում, Մանչեսթերում /Մեծ Բրիտանիա/, Համբուրգում /Գերմանիա/, Դուբլինում /Իռլանդիա/, Մադրիդում /Իսպանիա/, Փարիզում /Ֆրանսիա/, Ցյուրիխում /Շվեյցարիա/, Հոնգ Կոնգում, Մալազիայում և Սինգապուրում: Ընկերության գլխավոր գրասենյակի հասցեն է 175 Բերքելի փող., Բոստոն, Մասաչուսեթս:                                                                          

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.

Standard and Poor's – “A“

A.M. Best – “A“                     

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.libertymutual.com

 

 

Best Meridian Insurance Company

Best Meridian Insurance Company հիմնադրվել է 1986 թ.-ին և հանդես է գալիս որպես BMI Financial Group, Inc. խմբի դուստր ընկերություն: Ընկերությունն առաջարկում է պրոդուկտներ կյանքի անհատական և խմբային ապահովագրության, առողջության ապահովագրության, դժբախտ դեպքերից ապահովագրության և վերաապահովագրության գծով: Ի սկզբանե Ընկերությունը հայտնի էր First American Life Insurance Company անունով, այնուհետև 1987թ. հուլիսին անվանափոխվել է Best Meridian Insurance Company: Ընկերության հասցեն է Թաուն Սենթր 1, Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ: Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.

Standard and Poor's – “A-“

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.bmicos.com

 

 

Polish Reinsurance Company

 

Polish Reinsurance Company հանդիսանում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանի առաջատար վերաապահովագրական ընկերությունը: Ապահովագրական և վերաապահովագրական շուկաներում ընկերությունը գործունեություն է իրականացնում 1996թ. սեպտեմբերից: Գործում է 30 շուկաներում, որտեղ ունի ավելի քան 200 հաճախորդ: Ընկերության հասցեն է Bytomska 4 փող., 01-612 Վարշավա, Լեհաստան: 2009թ. հունվարից ընկերության միակ բաժնետերն է Տորոնտոյում հիմնադրված Fairfax Financial Holdings Limited-ը: Fairfax խումբն իր գործունեությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության ոլորտներում:

Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.

A.M. Best – "A-"

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.polishre.com

 

 

Everest Reinsurance Ltd.


Everest Reinsurance Ltd. խոշոր ձեռնարկություն է, որը հիմնված է անդերռայթինգի ոլորտում անգերազանցելիության, արտաքին շուկայի խորը վերլուծության, արժեքավոր հարաբերությունների և ֆինանսական կայունության նախանձելի դիրքի վրա: Everest Reinsurance Ltd. հանդիսանում է համաշխարհային ապահովագրական և վերաապահովագրական շուկայի առաջատարներից մեկը և ունի գրասենյակներ Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Ասիայում և Եվրոպայում:

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.

A.M. Best"A+"

Moody's – "A1"

Standard and Poor's – "A+"                                                         

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.everestregroup.com

 

 

AmTrust Europe Ltd.

AmTrust Europe Limited հանդիսանում է ամերիկյան AmTrust Financial Services Inc. հոլդինգի՝ Մեծ Բրիտանիայում գրանցված դուստր ձեռնարկությունը: Եվրոպայի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում, չնայած հոլդինգն ունի գրասենյակներ նաև Միլանում, Մադրիդում, Դուբլինում և Ստոկհոլմում: Հոլդինգի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: AmTrust-ը դարձավ հանրային ընկերություն 2006թ., երբ նրա բաժնետոմսերը դուրս բերվեցին նյույորքյան ֆոնդային բորսա:

Միջազգային վարկանշող կազմակերպության կողմից ընկերությանը տրվել է ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը.

A.M. Best"A"                                                               

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.amtrusteurope.com

 

 

Liberty Syndicate Management LTD (Syndicate 4473)

Liberty Syndicate Management LTD ըներությունը հանդիսանում է Liberty International Holdings Inc. խմբի դուստր ընկերությունը: Վերջինս հիմնադրվել է 1994թ. Լոնդոնում, Մեծ Բրիտանիա և ունի գրասենյակներ Բրազիլիայում, Չինաստանում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռանդիայում, Իտալիայում, Արաբական միացյալ էմիրություններում, Նիդերլանդներում, Իսպանիայում և Շվեցարիայում: Ընկերությունն առաջարկում է ապահովագրական և վերաապահովագրական պրոդուկտներ Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ամերիկայի միացյալ նահանգներում և այլ միջազգային տեղանքներում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիա, Լոնդոն, Ֆենչարչ 20 հասցեում:

Որպես Լլոյդի շուկայի անդամ՝ 4473 սինդիկատն ունի ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները՝  

Standard and Poor's - “A+“

A.M. Best – “A“

Fitch - “AA-“

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.libertyspecialtymarkets.com

 

 

Hardy (Underwriting Agencies) Ltd (Syndicate 382)

 

Hardy (Underwriting Agencies) Ltd գործում է որպես Hardy Underwriting Group PLC /CNA Hardy/ խմբի դուստր ընկերություն: CNA Hardy-ն հանդիսանում է CNA Financial Corp ընկերության մասը, որն ԱՄՆ-ի 8-րդ խոշորագույն ապահովագրական ընկերությունն է՝ գույքային և դժբախտ պատահարների ապահովագրության գծով: Հիմնադրվելով 1897թ.՝ CNA-ն ունի մոտ 7,000 աշխատակից և ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում և Ասիայում: Ընկերությունն իր գործունեությունը Եվրոպայում իրականացնում է pan-European Branch Network մասնաճյուղի միջոցով, որը ներառում է գրասենյակներ Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեցարիայում, Նիդերլանդներոմ և Մեծ Բրիտանիայում /Բիրմինգեմ, Գլեսգոու, Մանչեսթր, Լոնդոն/: Խումբն իր գործունեությունն իրականացնում է նաև Lloyd’s Syndicate 382-ի միջոցով /Լոնդոն, Սինգապուր, Պեկին/: Lloyd’s-ի մաս հանդիսանալու շնորհիվ ընկերությունը գործունեություն է իրականացնում աշխարհի ավելի քան 200 երկրներում և տարածաշրջաններում:

Որպես Լլոյդի շուկայի անդամ՝ 382 սինդիկատն ունի ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշը՝  

A.M. Best – “A“

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.cnahardy.com

 

 

XL Re Europe SE

XL Re Europe SE հանդիսանում է XL Group Ltd խմբի դուստր ընկերությունը: XL Catlin-ը, XL Group Ltd խմբի դուստր ընկերությունների միջոցով հանդես է գալիս որպես միջազգային ապահովագրական և վերաապահովագրական ընկերություն, որն արդյունաբերական, առևտրային կազմակերպություններին, ապահովագրական ըկերություններին և աշխարհով մեկ գտնվող այլ ձեռնարկություններին ապահովում է գույքի, դժբախտ պատահարներից և մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պրոդուկտներ: XL Group Ltd խումբն ու իր դուստր ընկերությունները հանդես են գալիս XL Catlin բրենդի ներքո: XL Europe SE ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայում, ունի նաև գրասենյակներ Դուբայում, Դուբլինում, Լա Մանշում, Փարիզում և Ցյուրիխում: Ընկերության հասցեն է 8 փող., Stephen’s Green, Դուբլին, Իռլանդիա:

Միջազգային վարկանշող կազմակերպությունների կողմից ընկերությանը տրվել են ֆինանսական կայունության հետևյալ վարկանիշները.

Standard and Poor's - “A+“

Fitch – “A+“                                        

Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ` www.xlcatlin.com

 

 

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն ակտիվ համագործակցում է նաև վերաապահովագրական շուկայում հայտնի այլ վերաապահովագրական ընկերությունների հետ:

Վերաապահովագրության քաղաքականության սկզբունքը ռիսկերի տեղաբաշխումն է վերաապահովագրության օբլիգատոր պայմանագրերի շրջանակներում, ինչը նշանակում է ապահովագրության պայմանագրի կնքման պահից սկսած ավտոմատ վերաապահովագրական ծածկույթի առկայություն: Սա հաճախորդի շահերի պաշտպանության առավել հարմար և հուսալի միջոց է: Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող վերաապահովագրողների հետ համագործակցությունը թույլ է տալիս Ընկերությանը կիրառել ուղղակի (չմիջնորդավորված) վերաապահովագրության հուսալի և փորձված եղանակներ: Բացի հուսալի վերաապահովագրության ծրագրերից վերաապահովագրության բնագավառի գործընկերները տրամադրում են նաև խորհրդատվություն անդերռայթինգի, ապահովագրության նոր պրոդուկտների ներդրման, ինչպես նաև ոչ ստանդարտ ռիսկերի վերաապահովագրության գծով:

Ընկերության մասնագետները ամենամյա հանդիպումներ են ունենում տարբեր վերաապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ փնտրելով համագործակցության նոր եզրեր: