Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ԱՊՊԱ-Ն

 

ԱՊՊԱ-ն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որի շրջանակներում հատուցվում են ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված անձնական և/կամ գույքային վնասները:

 

ԻՆՉՊԻՍԻ՞ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՊՊԱ-Ն

 

ԱՊՊԱ պայմանագիրը մեկ ավտոտրանսպորտային միջոցի հետ կապված մեկ ապահովագրական պատահարի համար ապահովում է հետևյալ ծածկույթը.

 

Անձնական վնասների դեպքում՝

3.300.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,

33.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:

 

Գույքին պատճառված վնասների դեպքում՝

1.800.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր տուժողի համար,

18.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր ապահովագրական պատահարի համար:

Պայմանագրի կնքում

 

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

  

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (010) 53 64 94 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Անկախ այն հանգամանքից, թե որտեղից է ձեռք բերվել ԱՊՊԱ պայմանագիրը, հաճախորդը վճարում է միևնույն գինը և զերծ մնում որևէ հավելավճարներից` կնքված պայմանագրի դիմաց ստանալով միևնույն ծառայությունները:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

- ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),

- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և

  լիազորված անձի անձնագիր,

- իրավաբանական անձի կնիք (առկայության դեպքում):

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: