Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է «ԱՌՈՂՋ ԱՆՀԱՏ» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

«ԱՌՈՂՋ ԱՆՀԱՏ»-ը առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրություն է՝ նախատեսված 16-ից 85 տարեկան ֆիզիկական անձանց համար:

 

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

-        Կանխարգելիչ բուժզննում /տարեկան մեկ անգամ/,

-        Ամբուլատոր ծառայություններ,

-        Դժբախտ պատահարներից ապահովագրություն:

 

Լրացուցիչ ծառայություններ՝

-        ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող ստոմատոլոգիական  

         կենտրոններում, ըստ զեղչված գնացուցակի,

-        ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող բժշկական հաստատություններում

         վիրահատությունների դեպքում 10%-ից 25% զեղչ,

-        ԴԵՂՈՐԱՅՔԻ ԲՈՆՈՒՍ՝ համագործակցող դեղատնային ցանցի կողմից բոնուս քարտի տրամադրում,

-        ՕՊՏԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող օպտիկայի խանութ-սրահներում

         մատուցվող բոլոր ծառայությունների դիմաց 20%-ից 30% զեղչ,

-        ԷՍԹԵՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող էսթետիկ կենտրոններում մատուցվող

          բոլոր ծառայությունների դիմաց 20% զեղչ,

-        ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող ֆիզիոթերապևտիկ

         կենտրոններում մատուցվող բոլոր ծառայությունների դիմաց մինչև 30% զեղչ:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը,

- Ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթը:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: