Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է «JUST CASCO» 

«JUST CASCO»ապահովագրության ծրագրով փոխհատուցվում են ՃՏՊ հետևանքով տուժած ավտոտրանսպորտային միջոցին պատճառված գույքային վնասները, որոնք գերազանցում են ԱՊՊԱ կամ այլ ապահովագրության պայմանագրերով հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը:

 

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 

«JUST CASCO» ապահովագրության պայմանագիր կարող է ձեռք բերել.

-        ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը,

-        ավտոտրանսպորտային միջոցի վարձակալը,

-        վարելու միջոցով ավտոտրանսպորտային միջոց ներմուծողը:

 

Ե՞ՐԲ ԵՎ Ի՞ՆՉ ՉԱՓՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Հատուցումը տրամադրվում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի մեծության և վնաս պատճառողի ԱՊՊԱ պայմանագրով ստացած հատուցման տարբերության չափով՝ ապահովագրական ծածկույթի սահմաններում:

Օրինակ

ՃՏՊ հետևանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 2.800.000 ՀՀ դրամ:

ԱՊՊԱ պայմանագրով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասի դիմաց դուք կարող եք ստանալ առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում, իսկ մնացած 1.000.000 ՀՀ դրամի չափով հատուցում ստանալու լավագույն լուծումը «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերության Just Casco պայմանագիր ունենալն է:

 

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

ՕՆԼԱՅՆ

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,

- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,

- ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),

- իրավաբանական անձի կնիք (առկայության դեպքում),

- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և

  լիազորված անձի անձնագիր:

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

 

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: