Մուտք

Ֆիզիկական անձանց համար

Իրավաբանական անձանց համար

Օնլայն պատվեր

Ընտրեք ապահովագրության տեսակը՝

Պատվիրել

Գրանցվել

«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-Ը ԿԿԱԶՄԱԿԵՐՊԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ

30/01/2019

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերությունը հայտարարում է վերապատրաստման նոր ծրագրի մասին՝ պետական եկամուտների կոմիտեում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների համար: Դասընթացի մեթոդիկան մշակված է հատուկ ՊԵԿ աշխատակից հանդիսացած անձանց մասնագիտական հմտություններին համապատասխան:

 

Այս դասընթացն անցնելուց հետո մասնակիցները կկարողանան ձեռք բերել ապահովագրական գործակալի (խորհրդատուի) հեռանկարային մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի շուկայում։ Վերապատրաստման ծրագիրն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները՝

 

  • Ինչպես դառնալ ապահովագրական գործակալ՝ օգտագործելով ձեր նախորդ  աշխատանքային փորձը,
  • Ինչպես գումար վաստակել գործակալական խորհրդատվությամբ,
  • Ինչպես գումար վաստակել ապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպմամբ,
  • Ապահովագրական գործակալի գործառույթներն՝ ըստ գործող օրենսդրության:

 

Ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Նաիրի Ինշուրանս»-ի կողմից։

Դասընթացին մասնակցության գրանցումը սկսվում է 2019 թվականիփետրվարի 1-ից։

Մասնակիցների քանակը սահմանափակ է։

 

Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել ձեր անունը, ազգանունը և հեռախոսահամարը hr@nairi-insurance.am էլ․հասցեով՝ նամակը վերանգրելով «Վերապատրաստման դասընթաց»:

 

«Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն հանդիսանում է Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերություններից մեկը, ապահովագրական շուկայում գործում է արդեն 22 տարի և ունի ավելի քան 200.000 հաճախորդ:

 

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ղեկավարություն