Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

1. Ի՞ՆՉ Է ԱՎԻԱՏՈՄՍԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ավիատոմսի չեղարկման ապահովագրության ծրագիրը ֆինանսական ապահովագրություն է, որի շրջանակներում հատուցվում են մինչև մեկնումն Ապահովագրված անձի մոտ COVID.19 ախտորոշման և բուժման հետևանքով ավիատոմսի չեղարկման դեպքում ավիաընկերության կողմից կիրառվող տույժի/տուգանքի (չվերադարձվող կամ պահվող գումարի) չափով, բայց ոչ ավել, քան Ապահովագրական գումարը։

2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է մինչև 85 տարեկան ցանկացած ֆիզիկական անձ:

3. Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ապահովագրության տարածք՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ

 
Ապահովագրական գումար  Ապահովագրավճար
50 000 ՀՀ դրամ 3 000 ՀՀ դրամ
80 000 ՀՀ դրամ 5 000 ՀՀ դրամ
130 000 ՀՀ դրամ 8 000 ՀՀ դրամ
200 000 ՀՀ դրամ 12 000 ՀՀ դրամ

 


4. Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթը,

- Ավիատոմսի համարը,

- Պայմանագիր կնքող անձի անձը հաստատող փաստաթուղթը (եթե վերջինս Ապահովագրվող անձը չէ):

 

Ծրագիրը կարգավորվում է Ընկերության խորհրդի կողմից հաստատված «Ավիատոմսի չեղարկման ապահովագրության պայմաններ»-ով