Ի՞ՆՉ Է ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են հետևյալները՝
- անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,
- ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
- հայրենադարձության հետ կապված ծախսերը,
- ծախսեր, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ
Ապահովագրողին տեղեկացնելիս:
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ ապահովագրված անձը կստանա զեղչ Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար: Զեղչը կգործի՝
- մինչև 90 օր տևողությամբ վկայագրի դեպքում՝ 6 ամիս՝ վկայագրի գործողության սկզբից,
- 90 օր տևողությամբ վկայագրի դեպքում՝ 1 տարի՝ վկայագրի գործողության սկզբից,
- 90 օրը գերազանցող տևողությամբ վկայագրի դեպքում՝ վկայագրի գործողության ողջ ժամկետում և 1
տարի՝ վկայագրի գործողության ավարտից:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ապահովագրվող անձի անձնագիրը,
- Պայմանագիր կնքող անձի անձնագիրը (եթե վերջինս Ապավագրվող անձը չէ):