Ի՞ՆՉ Է ԲԵՌՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Բեռների ապահովագրությունը հատուցում է տրանսպորտային միջոցով (այդ թվում` երկաթուղային, օդային, ցամաքային և ծովային) գույքի տեղափոխման ընթացքում վերջինիս հասցված վնասները:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Որպես կանոն, ապահովագրվում է բեռի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝
- հրդեհի կամ պայթյունի,
- տարերային աղետների,
- տրանսպորտային միջոցի հետ տեղի ունեցած վթարի, բախման կամ շրջման, խորտակման և այլն,
- չնախատեսված վայրում, հատուկ պայմաններում բեռնաթափման,
- բեռնման, տեղավորման, բեռնաթափման և փոխադրամիջոցի վառելիքով լցավորման հետևանքով բեռի
վնասման և այլն:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ապահովադրի և Շահառուի տվյալները,
- բեռն առաքողի և ստացողի տվյալները,
- բեռի տվյալները՝ անվանում, արժեք, փաթեթավորման տեսակ, քանակություն, քաշ,
- բեռնափոխադրողի և փոխադրող տրանսպորտային միջոցի տվյալները,
- բեռի առաքման ձևը (տրանսպորտային բեռնարկղով, պարկերով, նավամբարում, տախտակամածի վրա
դրված և այլն),
- բեռի առաքման, փոխբեռնման և վերջնակետի տվյալներ (երթուղին):