Ի՞ՆՉ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Առողջության ապահովագրությունը հատուցում է բժշկական օգնություն տրամադրողների կողմից ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող ֆինանսական ծախսերը:
Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
Առողջության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են հետևյալները՝
- ամբուլատոր ծառայություններ,
- հիվանդանոցային բուժօգնություն,
- ատամնաբուժություն,
- դեղորայքի, բժշկական պարագաների և վիրակապական նյութերի ծախսեր:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
- ապահովագրվող անձանց անձնագրերը,
- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և
լիազորված անձի անձնագիր:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: