Ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն
Ի՞ՆՉ Է ԿԱՍԿՈ-Ն
ԿԱՍԿՈ-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից:
Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
1. Ֆիզիկական վնասից, որն իր մեջ ներառում է.
- վթար (ՃՏՊ` ճանապարհատրանսպորտային պատահար),
- բնական աղետներ,
- կենդանիների, թռչող սարքավորումների կամ այլ առարկաների կողմից հասցված վնասներ,
- հրդեհ, պայթյուն կամ ինքնաբռնկում և այլն:
2. Երրորդ անձանց գործողություններից,
3. Ավտոմեքենայի հափշտակությունից, որն իր մեջ ներառում է.
- ավտոմեքենայի կամ դրա մասերի գողություն, կողոպուտ,
- ավազակություն և այլն:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՉ՞Ը ԿԱՐՈՂ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ
ԿԱՍԿՈ ապահովագրության հետ մեկտեղ կարող եք ապահովագրել՝
- վարորդին և ուղևորներին՝ դժբախտ պատահարներից,
- ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը` երրորդ անձանց հասցված վնասից:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԿԱՍԿՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՍԿՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
- ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
- ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),
- լիազորված վարորդի անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, սոցիալական քարտը,
- իրավաբանական անձի կնիք (առկայության դեպքում):
- ավտոմեքենան՝ զննման համար,
- եթե իրավաբանական անձի կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և
լիազորված անձի անձնագիր:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱՍԿՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: