Ի՞ՆՉ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Առողջության անհատական ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձին մատուցված բժշկական ծառայությունների դիմաց կատարվող ֆինանսական ծախսերը:
Ի՞ՆՉ ԾՐԱԳԻՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է առողջության անհատական ապահովագրության «MEDICAL CARDIO» ,«MEDICAL CHECK-UP», «MEDICAL CHECK-UP+» և «BEST WOMEN», «BEST WOMEN+» ծրագրերը։
Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
Առողջության անհատական ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են Կանխարգելիչ բուժզննման, ծառայության հետ կապված ծախսերը։
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը,
- Ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթը,
- Ընտրված բժշկական հաստատության անվանումը:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: