Ի՞ՆՉ Է «INDIVIDUAL INSURANCE» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
«INDIVIDUAL INSURANCE»-ը առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրություն է՝ նախատեսված մինչև 85 տարեկան ֆիզիկական անձանց համար:
Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
- Կանխարգելիչ բուժզննում /տարեկան մեկ անգամ/,
- Ամբուլատոր ծառայություններ,
- Դժբախտ պատահարներից ապահովագրություն:
Լրացուցիչ ծառայություններ՝
- ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող ստոմատոլոգիական
կենտրոններում, ըստ զեղչված գնացուցակի,
- ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող բժշկական հաստատություններում
վիրահատությունների դեպքում 10%-ից 25% զեղչ,
- ԴԵՂՈՐԱՅՔԻ ԲՈՆՈՒՍ՝ համագործակցող դեղատնային ցանցի կողմից բոնուս քարտի տրամադրում,
- ՕՊՏԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող օպտիկայի խանութ-սրահներում
մատուցվող բոլոր ծառայությունների դիմաց 20%-ից 30% զեղչ,
- ԷՍԹԵՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող էսթետիկ կենտրոններում մատուցվող
բոլոր ծառայությունների դիմաց 20% զեղչ,
- ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԵՂՉԵՐ՝ համագործակցող ֆիզիոթերապևտիկ
կենտրոններում մատուցվող բոլոր ծառայությունների դիմաց մինչև 30% զեղչ:
ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից
ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից
Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով
ՕՆԼԱՅՆ
Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթը, հեռախոսահամարը,
- Ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթը:
Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ
Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: