Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

Ի՞ՆՉ Է ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուղևորների ապահովագրության պայմանագրով փոխհատուցվում են ուղևորության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ ուղեբեռի կորստի կամ չվերթի ուշացման արդյունքում առաջացած վնասները, ինչպես նաև այն վնասները, որոնք առաջանում են ուղևորության ընդհատման կամ չիրականացման հետևանքով:

 

Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

 

Ուղևորների ապահովագրության շրջանակներում Դուք ապահովագրվում եք հետևյալ ռիսկերից՝

դժբախտ պատահարների հետևանքով

   ◦ վնասվածք,

    ◦ հաշմանդամություն,

    ◦ մահ,

ուղեբեռի վնաս, ոչնչացում, կորուստ,

չվերթի ուշացում,

ուղևորության չիրականացում, որի պատճառ կարող են հանդիսանալ՝

    Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարը,

    ◦ Ինֆեկցիոն հիվանդությունը,

    Ձեր՝ դատական գործընթացում ներգրավվածությունը,

    Ձեր՝ զինված ուժեր զորակոչվելը,

    Ձեզ պատկանող գույքի վնասումը կամ կորուստը,

    Ձեզ հետ տեղի ունեցած վթարը կամ ՃՏՊ-ն,

    Բնական աղետը,

    Արտակարգ դրությունը:

Պայմանագրի կնքում

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (060) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

 

 

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

-  անձը հաստատող փաստաթուղթ,

-  ավիատոմսի տվյալներ (արժեք,մեկնման երկրներ և ժամկետներ),

-  կացարանի ամրագրման տվյալներ (արժեք, ժամկետներ, չվերադարձվող գումար):