Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

1. Ի՞ՆՉ Է «FINANCE INSURANCE» ԾՐԱԳԻՐԸ*

«FINANCE INSURANCE» ծրագիրը եկամտի կորստից ապահովագրություն է՝ նախատեսված ֆիզիկական անձանց համար: Ծրագրի շրջանակներում կարող է ապահովագրվել 20 - 63 տարեկան ցանկացած ֆիզիկական անձ:

2. Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է անձի եկամտի կորուստը, որն առաջանում է հետևյալ իրադարձություններից ցանկացածի արդյունքում՝

  • Գործազրկություն,
  • Դժբախտ պատահարի հետևանքով աշխատունակության կորուստ կամ մահ,
  • Կրիտիկական հիվանդություններ (քաղցկեղի չարորակ հիմնական տեսակներ, սրտամկանի կաթված (ինֆարկտ), ուղեղի կաթված (ինսուլտ), կենսականորեն կարևոր օրգանների փոխպատվաստում, խորը այրվածքներ, կոմա),
  • Հոսպիտալացում:

*Ծրագիրը գործում է Ընկերության Խորհրդի 28.11.2019 թվականի թիվ 75 որոշմամբ հաստատված «Եկամտի կորստից ապահովագրության պայմաններ»-ի հիման վրա: