Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

1. Ի՞ՆՉ Է «HOME INSURANCE» ԾՐԱԳԻՐԸ

«HOME INSURANCE» ծրագիրը անշարժ գույքի ապահովագրություն է՝ նախատեսված միայն ֆիզիկական անձանց համար:

2. Ի՞ՆՉՆ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է ֆիզիկական անձի բնակարանը կամ առանձնատունը:

3. Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ծրագրի շրջանակներում ապահովագրվում եք հետևյալ ռիսկերից՝

  - հրդեհ կամ պայթյուն,

  - երրորդ անձի կողմից հասցված վնաս:

4. Ի՞ՆՉ ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

ՏԱՐԲԵՐԱԿ 1
Ապահովագրական ծածկույթ` 500 000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար` 5 000 ՀՀ դրամ
ՏԱՐԲԵՐԱԿ 2
Ապահովագրական ծածկույթ` 1 000 000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար` 8 000 ՀՀ դրամ

5. Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  - Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ,
  - Գույքի սեփականության վկայական:

6. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  - Ապահովագրությունն իրականացվում է առանց գույքի զննության և գնահատման,
  - Չհատուցվող գումար չի կիրառվում: