1. Ի՞ՆՉ Է «FAMILY INSURANCE» ԾՐԱԳԻՐԸ
«FAMILY INSURANCE» ծրագիրը դժբախտ պատահարներից ապահովագրություն է՝ նախատեսված միայն ֆիզիկական անձանց համար:
2. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է մինչև 1-75 տարեկան ցանկացած ֆիզիկական անձ և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող ընտանիքի անդամները (կինը/ամուսինը, ծնողները, ամուսնու/կնոջ ծնողները, քույրը, եղբայրը, զավակը, զավակի կինը/ամուսինը):
3. Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
«FAMILY INSURANCE» ծրագրի շրջանակներում ապահովագրվում եք հետևյալ ռիսկերից՝
- շնչահեղձումից` շնչուղիներ օտար մարմին ընկնելուց,
- ջրահեղձումից,
- անաֆիլակտիկ շոկից,
- մարմնի գերսառեցումից:
4. Ի՞ՆՉ ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ
ՏԱՐԲԵՐԱԿ 1
Ապահովագրական ծածկույթ` 500 000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար` 5 000 ՀՀ դրամ*
ՏԱՐԲԵՐԱԿ 2
Ապահովագրական ծածկույթ` 1 000 000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար` 8 000 ՀՀ դրամ*
ՏԱՐԲԵՐԱԿ 3
Ապահովագրական ծածկույթ` 2 000 000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար`12 000 ՀՀ դրամ*
* Փաթեթներով սահմանված ապահովագրավճարները նախատեսված են մինչև 5 /ներառյալ/ անձի ապահովագրության համար: Յուրաքանչյուր փաթեթում կարող են ներառվել լրացուցիչ ընտանիքի անդամներ /մինչև 3 անձ/՝ յուրաքանչյուր անձի համար վճարելով լրավճար՝
5. Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ,
6. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծրագիրը կարգավորվում է Ընկերության Խորհրդի կողմից հաստատված «Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմաններ»-ով: