Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

1. Ի՞ՆՉ Է «CASCO UNIVERSAL» ԾՐԱԳԻՐԸ

«CASCO UNIVERSAL» ծրագիրն առաջարկում է ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն հետևյալ ռիսկերից՝

- Վթար (ՃՏՊ),

- Բնական աղետներ,

- Հրդեհ, պայթյուն, որն առաջացել է ՃՏՊ հետևանքով,

- Կենդանիների կողմից հասցված վնաս,

- Թռչող սարքավորումների կամ այլ առարկաների, այդ թվում` ծառերի, քարերի, բեկորների, ձյան կամ սառույցի վայր ընկնելու հետևանքով հասցված վնաս,

- Ավտոտրանսպորտային միջոցի՝ ջուրն ընկնելու հետևանքով հասցված վնաս,

- Երրորդ անձանց գործողություններ,

- Ավտոտրանսպորտային միջոցի հափշտակություն:

Ծածկույթի բացառություններն են՝

 Ինքնաբռնկում,

 Միայն ապակիներին վնաս,

 Դետալների հափշտակություն,

 ԿԱՍԿՈ ապահովագրության ստանդարտ բացառություններ:

2. ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ « CASCO UNIVERSAL» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«CASCO UNIVERSAL» ապահովագրության պայմանագիր կարող է ձեռք բերել.

- ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը,

- ավտոտրանսպորտային միջոցի վարձակալը:

3. Ո՞Ր ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԵՆ ԵՆԹԱԿԱ ԱՊԱՀՈՎԱԳՐՄԱՆ

Ավտորանսպորտային միջոցները (ԱՄ) և դրանց լիազորված տիրապետողները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին՝

- ԱՄ արտադրության տարի՝ 1995 – 2015 *

- ԱՄ տեսակ՝ Մարդատար, «B» կարգ

- ԱՄ շահագործման նպատակ՝ Անձնական

- ԱՄ հաշվառում՝ ՀՀ-ում առնվազն 3 ամիս

- Վարորդի տարիքը՝ 21 տարեկան և ավելի

- Վարորդի ստաժը՝ 3 տարի և ավելի

- Վարորդի ԲՄ դասը՝ 1 – 14 ԴԱՍ

 

 

*Ապահովագրման ենթակա չեն հատուկ խմբի մեջ մտնող ԱՄ-ները, որոնք սահմանվում են հաշվիչով:

4. Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

- Ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անձնագիր,

- Ավտոտրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր,

- Լիազորված տիրապետողի անձնագիր և վարորդական վկայական: