Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

1. Ի՞ՆՉ Է ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ծրագիրն արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն է, որի շրջանակներում հատուցվում են արտերկրում գտնվելու ընթացքում՝

  • COVID-19-ի հանկարծակի ի հայտ գալու դեպքում անհետաձգելի (շտապ) բուժօգնություն ստանալու հետ կապված ծախսերը,
  • COVID-19-ի արդյունքում մահվան դեպքում Ապահովագրված անձի աճյունի նրա մշտական բնակության վայր վերադարձի հետ կապված ծախսերը։

2. Ի՞ՆՉ Է ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

ՓԱԹԵԹ

ԾԱԾԿՈՒՅԹ

ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ՝ ըստ ապահովագրության ժամկետի , ՀՀ դրամ,

5 օր

10 օր

15 օր

30 օր

90 օր

180 օր

365 օր

STANDART

2,000 եվրո

 3,000

 5,500

 9,000

 15,000

 35,000

 65,000

 90,000

SILVER

10,000 եվրո

 5,000

 9,000

 15,000

 27,000

 70,000

 120,000

 150,000

GOLD

30,000 եվրո

 8,000

 13,000

 21,000

 40,000

 100,000

 170,000

 200,000

 

STANDART +

2,000 եվրո

 20,000

 22,500

 26,000

 32,000

 52,000

 82,000

 107,000

SILVER +

10,000 եվրո

 22,000

 26,000

 32,000

 44,000

 87,000

 137,000

 167,000

GOLD +

30,000 եվրո

 25,000

 30,000

 38,000

 57,000

 117,000

 187,000

 217,000

«+» նշումով փաթեթները ներառում են նախքան արտերկիր մեկնելը COVID-19 ախտորոշման նպատակով SARS-COV ՊՇՌ հետազոտության անցկացում։

Բացառություններ՝

  • COVID-19 ախտորոշվել է Ապահովագրված անձի մահանալուց հետո,
  • Պայմաններով սահմանված ստանդարտ բացառություններ 

Հատուցման սահմանաչափեր՝

  • Ապահովագրված անձի մոտ COVID-19 հիվանդության ախտորոշման և բուժօգնության դեպքում՝ կատարված ծախսերի չափով, բայց ոչ ավել, քան Ապահովագրական գումարի չափը,
  • COVID-19 հիվանդության հետևանքով վրա հասած մահվան դեպքում՝ աճյունի վերադարձի հետ կապված ծախսերի չափով, բայց ոչ ավել, քան Ապահովագրական գումարի չափը։

    3.  ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ

Ամբողջ աշխարհ

4. 
ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ապահովագրության պայմանագիր կարող են ձեռք բերել 0 - 80 տարեկան ֆիզիկական անձինք:

Կախված Ապահովագրվող անձի տարիքից՝ տարեկան ապահովագրավճարի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգավորիչ գործակիցները.

Տարիք

Կարգավորիչ գործակից

0 - 64

1

65 - 69

1.5

70 - 80

2

 

 5.  Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Ապահովադրի և Ապահովագրվող անձի անձնագիր,

*Ծրագիրը կարգավորվում է Ընկերության Խորհրդի կողմից հաստատված «Արտերկիր մեկնողների կորոնավիրուսից ապահովագրության պայմաններ»-ով: