Մուտք

Ընդհանուր տեղեկություններ

1. Ի՞ՆՉ Է «TRAVEL DAILY» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«TRAVEL DAILY» ծրագիրն արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն է, որը ներառում է նաև արտերկրում կորոնավիրուսից ապահովագրությունը:

2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ


Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է մինչև 85 տարեկան ցանկացած ֆիզիկական անձ:

3. Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ


«TRAVEL DAILY» ծրագրի շրջանակներում հատուցման ենթակա են՝
− անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը, այդ թվում՝ COVID-19-ի հիվանդանոցային բուժման ծախսերը,
− բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
− հայրենադարձության հետ կապված ծախսերը, այդ թվում՝ COVID-19-ից մահվան դեպքում,
− ծախսերը, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս: 4. Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ապահովագրության տարածք՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ
Ապահովագրական գումար՝ 30 000 ԵՎՐՈ
1 օրվա բազային ապահովագրավճար՝ 500 ՀՀ դրամ